«Ամառային երեկո» / “Summer evening”
Խոսք՝ Հովհ. Թումանյան
Երաժշտ. և կատարում՝ Աշոտ Աշիկյան
Ամռան գիշերվա երկինքն աստղալի,
Յուր հսկայական վըրանի ներքո
Գրկած շարքերը բարձր լեռների,
Պատմում է երկրին մեծությունն Աստծո:
Եվ բարիքներով լցված-լիացած
Երկիրն ունկնդիր երկնքի ճառին,
Քնելուց առաջ խոնարհ, երկյուղած
Փառաբանում է մեծազոր Տերին:
Եվ փառք են տալիս իմ շուրջը բոլոր,
Ամեն մի տերև, ամեն շընչավոր …