(6) «Կրկին եկար, անուշ գարուն»

«Կրկին եկար, անուշ գարուն» / “Come again, sweet spring.”
Խոսք՝ Վահան Տերյան
Երաժտ. և կատարում՝ Աշոտ Աշիկյան

Կրկին եկար, անուշ գարուն,
Նեղ փողոցիս ծառին վտիտ
Բերիր քնքուշ ծիլ ու ժպիտ
Եվ շողացիր անսիրտ քարում.
Եվ մատներով նուրբ, որպես հուշ,
Թմրած ու թույլ սրտիս դիպար,
Հողմով տարար ամպը կապար,
Լազուր ու լուրթ գարուն անուշ:
Նոր կարոտով դեպի հեռուն
Կանչում ես ինձ ու կախարդում,
Քաղցր է դողում սիրտըս տրտում,
Ուր ես կանչում, անուշ գարուն…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You might like

© 2024 Ararat TVM - WordPress Theme by WPEnjoy